Search
Close this search box.

«Հրազդան» ԲԿ-ից բոլոր երեխաները դուրս են գրվել

Զանգվածային լրատվության միջոցների մեր շատ սիրելի գործընկերներին ու մեր քաղաքացիներին տեղեկացնում ենք, որ այսօր Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոցում տեղի ունեցած դեպքով Հրազդանի բժշկական կենտրոնում ժամը 15:00-ի դրությամբ որևէ քաղաքացի բուժում չի ստանում:

Այս մասին տեղեկանում ենք Կոտայքի մարզպետարանից:

«Բոլորը լավացումով դուրս են գրվել:

Հետագա նորությունների վերաբերյալ ևս համապատասխան հաղորդագրություն կտարածվի»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Հրազդանի թիվ 11 դպրոցում աշակերտներից մեկի կողմից անհայտ գազ օգտագործելու հետևանքով ինքնազգացողության վատացմամբ շտապօգնության մեքենայով Հրազդանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել 9-14 տարեկան 12 երեխա:

Please enter a valid URL