Ջայլամային քաղաքականությունից մինչև ջայլամաբուծություն, մեկ քայլ է, գրում է Կատարոտ ՀԿ նախագահ Սերգեյ Համբարձումյանը․
Առաջարկում եմ մինչև շրջափակման ավարտը, Արցախի կառավարության և ԱԺ ի շենքերի նկուղային հարկերը սարքել ֆերմա, ջայլամապահությանը զարկ տալու համար։
Դրա հետ մեկտեղ, բոլոր թանկացման դեմ չպայքարող պատկան մարմինների, դեպուպատների և կեղծ պայքարիչների աշխատավարձերը ուղղել ջայլամապահությունը Արցախում զարգացնելու համար ։
Տվյալ դեպքում սրանց վրա անտեղի ծախսեր անելու , աշխատավարձ տալու փոխարեն, ջայլամապահությունը մեծ օգուտը կբերի։
Առաջինը շրջափակման մեջ գտնվող Արցախցին ինչ որ տեղ ապահովված կլինի ջայլամի մսով, և վերջո, վերջ կտրի ձվի անտանելի հերթերին։
Ի դեպ ջայլամների բուծման դրական կողմերից մեկն էլ այն է, որ ծնողները իրենց պարապ փոքրիկներին կարող են տանել նաև ջայլամանոց,, ջայլամներով ուրախանալու համար…