Search
Close this search box.

Արայիկ Հարությունյանի ընտանիքը Արցախի կաթի շուկայում իսկական խառնաշփոթ են ստեղծել․ դիմում են Ռուբեն Վարդանյանին

Ի՞նչ է կատարվում Արցախի կաթի շուկայում: Արցախը կաթնամթերքի արտադրությամբ միշտ եղել է ինքնաբավ, անգամ պատերազմից հետո:
Պատերազմի օրերին լսած կլինեք Արայիկի էլիտար կովերի մասին, որոնք պատերազմի օրերին Քարվաճառով դուրս եկան շրջերկրյա ճանապարհորդության և պատերազմի ավարտից հետո Լաչինի միջանցքով վերադարձան Արցախ: Հիմա այդ նույն կաթնատու կովերի կաթը կարող է ամբողջությամբ կաթի շուկայի ցուցանիշը փոխել: Եթե Արայիկի եղբայրը, որը պայմանագրեր ունի տեղական կաթ արտադրող ձեռնարկությունների հետ կատարի իր պարտավորությունը 250 դրամով կաթը հանձնի արտադրողներին և ոչ թե կաթը երկու, երեք անգամ թանկ գնով վաճառի, ֆերմայից անհատներին:

Անունը դնելով, որ կովերի կաթնատվությունը ընկել է, կովերի կաթնատվությունը չի կարող ընկնել, ձեր ագահությունն է ավելացել: Կաթը վերամշակող գործարանները ձեռք բերելով կաթը 250 դրամով, արտադրանք կտան և կուղարկեն խանութներ, բոլոր արցախցիները կկարողանան օգտվել կաթնամթերքից:

Պր Վարդանյան խնդրում եմ Ձեզ, այս ինֆորմացիան հաշվի առնել, ինչպես կարգավորել եք բենզինի շուկան, նույնն էլ կարող եք անել կաթնամթերքի շուկայի հետ: Հարգանքներս, կանխավ շնորհակալություն:

Անի Կաղինյանի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL