Search
Close this search box.

«Ախր ոնց չհամաձայնես սույն արիստոկրատի հետ». Ստյոպա Սաֆարյանի պատասխանը

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը անդրադարձել է Yerkir.am-ի խմբագիր Վահե Սարգսյանի գրառմանը.

Դաշնակցական երկիր կայքի խմբագիրը (աջի արիստոկրատական դեմքով տղեն) փնտրում է արիստոկրատիա
Փողոցներում ժողովրդին ժեխ անվանած ու ինքզինք “էլիտար”, այն է՝ “արիստոկրատ” ինքնահռչակված ուժի քարոզչական խոսափողը կարող է դատի տալ այս կայքին՝ յուր արիստոկրատ ֆիզիոնամիան Սեդա Սաֆարյանի շվաքով փչացնելու համար․․․

Բայց սա դեռ մեր արիստոկրատի մի քանի նախադասությունանոց կինոյի մի մասն է․ մեր արիստոկրատը շատ նեղվել է, որ Արցախյան առաջին (90-94թթ․), 2016թ․ քառօրյա պատերազմի ու արցախյան երկրորդ (2020) 44-օրյա պատերազմի կալենդարնի /կներեք ոչ արիստոկրատ խոսակցական բառ օգտագործելու համար/ մասնակից ու հերոս տղեն, որը Սեդա Սաֆարյանի ամուսինն է, նրան ուղեկցում է դեպի աշխատանքի որպես վարորդ, թիկնապահ ու ամեն ինչ․․․ Ոնց է հնարավոր, որ բոլոր պատերազմներին մասնակցած տղեն խոզաբուծական ֆերմա, հացի փուռ չունենա․․․

Ախր ոնց չհամաձայնես սույն արիստոկրատի հետ, որ “իրական արիստոկրատը” սեփական ամուսնուն ու միակ որդուն Արցախի պատերազմի չի ուղարկում, ինչպես արել է ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը։ Ո՞նց հասկանաս “ոչ արիստոկրատ” Սեդա Սաֆարյանին, որ մեր հավերժ, զառամյալ “արիստոկրատիան” սեփական զավակների զինծառայության հարցերը լուծել է ՊՆ սենյակներում, որի պաշտոնյաներից մեկը որպես ականատես վրդովված Հանրային խորհրդում պատմում էր այդպիսի բազում դեպքերի մասին, ավելին՝ իսկական արիստոկրատիան մեծ հայրենիք է ուզում ուրիշների՝ ոչ արիստոկրատների, գյուղացիների, բանվորների, ուսուցիչների երեխաների կյանքի հաշվին, և սեփական մինուճար տղուն ու ամուսնուն չի դնում հայրենիքի զոհասեղանին․․․․

Իսկական արիստոկրատը պետք է արցախում ՀԷԿ-եր, պլանտացիաներ, հանգստի գոտիներ ու ագարակներ ունենա, ոչ թե առանց պաշտպանական գծերի տափաստաններում, անծայրածիր հարթավայրերում գնա կռվի․․․

Իսկական արիստոկրատիան տասնամյակներով չպետք է թույլ տա, որ որևէ մեկը մտնի յուր ագարակների, բդեշխությունների տարածք, բայց երբ թշնամին հարձակվի՝ դրանց վրա գրում է “Հայրենիք” ու հանձնում Սեդա Սաֆարյանի նման հազարավոր մայրերի ամուսիներին, որդիներին․․․․

Իսկական արիստոկրատը յուր ամուսնուն գործուղում է աֆրիկյան սաֆարիներ՝ որս անելու, որդուն՝ հունական կղզիներ, լասվեգասներ ու հոլիվուդներ, ոչ թե պատերազմ․․․
Ախր հեչ արիստոկրատ չես, տիկին Սաֆարյան․․․ Այդքան էլ տասնամյակներով օրինակ են ծառայել, թե ինչպիսին պետք է լինի իրական արիստոկրատիան․․․ Եվ վերջապես, իսկական արիստոկրատը սեփական ամուսնուն ոչ թե կոպեկներով վարորդ է պահում, այլ նախարարից, բանից նշանակում․․․ Ինչպե՞ս կարելի է․․․ Չի կարելի չէ․․․
Փաստորեն, ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի վրա քարոզչական մեծ արշավ է պլանավորվել ու իրականացավում․․․ Գիտեն, վստահ են, որ 168-ի “հետաքննությունը” և “մեղադրանքը” ջրվելու է, դրա համար էլ Սեդա Սաֆարյանին մեղադրում են ոչ արիստոկրատ լինելու մեջ․․․

Please enter a valid URL