Search
Close this search box.

Խաչանովը պարտվեց Ցիցիպասին

Աշխարհի 20-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ։ Հայ թենիսիստը կիսաեզրափակիչում մրցեց աշխարհի չորրորդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասի հետ եւ պարտություն կրեց 4 սեթում՝ 6:7 (2:7), 4:6, 7:6 (8:6), 3:6 հաշվով։

Եզրափակիչում Ստեֆանոս Ցիցիպասի մրցակիցը կլինի սերբ Նովակ Ջոկովիչի եւ ամերիկացի Թոմի Փոլի դիմակայության հաղթողը։

Կարեն Խաչանովն առաջին անգամ էր հասել Ավստարլիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։

Այս մրցաշարի մրցանակային հիմնադրամը 51,3 միլիոն դոլար է։

Please enter a valid URL