Այսօր՝ հունվարի 27-ի առավոտյան, ժամը 08:30-ի սահմաններում, զինված հարձակում է իրականացվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։
Միջադեպի հետևանքով դեսպանատան ադրբեջանցի անվտանգության աշխատակիցը զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Նշվում է միայն, որ ներկայում ադրբեջանական կողմը շտապ հետաքննություն է անցկացնում։
Բաքվում արդեն մեղադրանքներ են հնչեցրել Իրանի հասցեին՝ նշելով, որ այդ երկիրը օտարերկրյա դեսպանատների վրա հարձակումների հարուստ ավանդույթ ունի՝ ԱՄՆ դեսպանատան գրավումը, 2016 թվականին Թեհրանում և Մաշհադում Սաուդյան Արաբիայի դեսպանատան և հյուպատոսության վրա հարձակումները և այլն։