ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Պարոնայք դիվանագետներ, շնորհավորում եմ…
Սա Հայաստանի նորանշանակ արտաքին գործերի փոխնախարարն է.
Ուշադրություն դարձրեք նրա բաբոչկայի վրա գրվածին և արդեն ամեն ինչ պարզ կլինի` դե եթե դեռ պարզ չէր մինչև այսօրվա նշանակումը:
Ինձ համար դեռ 2018-ից էր պարզ ովքեր են գլխավորելու մեր պետությունը: Ինչ ասեմ, ձեր ընտրածնա, ձեր ցանկացածնա, ձեր ուզածնա, ուղղակի մարդիկ ովքեր տարիներ շարունակ սովորել,աշխատել կամ դեռ սովորում են կամ աշխատում արտաքին գերատեսչության համակարգում կամ դեռ պետք է աշխատեն պետք է հասկանան արդյոք արժի իրենց կյանքն ու առողջությունն ու գիտելիքները, չարչարանքները ներդնեն այդ ոլորտում, երբ նման մի պերսոնաժ կարող է վաղը գալ ու կարգվել իրենց ղեկավար:
Դե հանրությունը երևի թե չի էլ գիտակցում կամ չի էլ ուզում գիտակցի, որ սրանք են ներկայացնելու այսուհետ Հայաստանի Հանրապետությունը: