Search
Close this search box.

«Թավշյա հեղափոխություն-2018» հատուկ օպերացիան Հայաստանում մոտենում է իր ավարտին». Հակոբ Հակոբյան

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Թավշյա հեղափոխություն — 2018» հատուկ օպերացիան Հայաստանում կարծես թե մոտենում է իր ավարտին։ ԵՄ դիտորդական առաքելությունը գալիս է ազդարարելու այդ մասին: Ուրիշ լուծում չկա՝ Հայաստանում իշխանությունը փոխելու միջոցով սա կանգնեցնել է պետք։ Հայաստանում տեղի ունեցող աղետալի դեպքերը հանրությանը հուզական, ցասման էմոցիոնալ վիճակի մեջ են դրել, որը սակայն, կազմակերպված չլինելու պարագայում հնարավոր չի լինում վերածել գործողության նոր ալիքի։ Այդ նոր ալիքը, համոզված եմ գալու է Արցախից: 120 հազար բլոկադայի մեջ հայտնված հայ, այսօր հայկական պետականության փրկության նոր պատմություն է կերտում: Արցախը պայքարում է՝ հայը ապրելու է:

Please enter a valid URL