Search
Close this search box.

Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն է տարածել

Այսօր՝ ժամը 15-ից, Ստեփանակերտի բնակչության համար գազի մատակարարումը կվերականգնվի: Սակայն, հաշվի առնելով մասնակի գազամատակարարման հանգամանքը, շրջանների գազի մատակարարումը նույն ժամին կդադարեցվի: Նման որոշումը պայմանավորված է էներգետիկ համակարգի մեծ ծանրաբեռնվածությամբ։

Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Միաժամանակ տեղեկացնում են, որ Ստեփանակերտ քաղաքի գազալցակայանները կշարունակեն աշխատել: Խնդրում են, լինել ուշադիր և պահպանել գազից օգտվելու անվտանգության կանոնները:

Please enter a valid URL