Search
Close this search box.

Երեխան տնից տեղափոխվել է բժշկական կենտրոն՝ մահացած վիճակում. ԲԿ-ից պարզաբանում են

Շրջանառվող լուրերը, թե «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 8 ամսական աղջնակ է մահացել, չեն համապատասխանում իրականությանը:
Պաշտոնապես հայտարարում ենք, որ ՇՕ բրիգադով մեր կենտրոն է տեղափոխվել արդեն մահացած 10 ամսական փոքրիկ: Չնայած այդ հանգամանքին՝ Շտապ և անհետաձգելի բուժօգնության ընդունարանում մեր մասնագետները մեկ ժամից ավելի կատարել են վերակենդանացման բոլոր միջոցառումները, սակայն, ցավոք, փոքրիկին հնարավոր չի եղել վերակենդանացնել:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնն իր ցավակցությունն է հայտնում փոքրիկի ընտանիքին:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ

Please enter a valid URL