Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հունվարի 19-ին բռնկված հրդեհի Այրվածքաբանական ազգային ինստիտուտում բուժում ստացող 3 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Երկու օր առաջ զինծառայողներից մեկի առողջական վիճակի հետ կապված ծանրացում ունեինք, բայց բուժման մեջ փոփոխություններ մտցնելու արդյունքում այս պահին բոլորի վիճակը բավարար է, վտանգ չի սպառնում»,- նշեց նա։
Ավանեսյանը հրաժարվեց պատասխանել հարցին, թե կապիտանը, որին պաշտոնական վարկածով վերագրվում է վառարանի մեջ 5 լիտրանոց տարայով բենզին լցնելը, կարողանում է հաղորդակցության դուրս գալ մարդկանց հետ․ «Կոնկրետ անձանց առողջական վիճակի մասին որեւէ բան չեմ հրապարակի»։