Search
Close this search box.

«Ինչո՞ւ այս սահմանը բաց չէ». Փալյանը հայ-թուրքական սահմանից դիմել է Էրդողանին

Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանն այցելել է հայ-թուրքական սահման, որտեղից դիմել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Նա այս մասին գրել է թվիթերյան միկրոբլոգում:

«Հայ-թուրքական սահմանից հարցնում եմ նախագահ Էրդողանին՝

— Ինչո՞ւ չեք բացում սահմանը:

— Ինչո՞ւ եք հետաձգում այս քայլը, որը հեղափոխություն է անելու տարածաշրջանում։

-Դուք չգիտե՞ք, որ Հայաստանի հետ սահմանի բացումը կփոխի մեր երկրի արևելքի ճակատագիրը», — գրել է Փայլանը:

Please enter a valid URL