Search
Close this search box.

Ուղիղ միացում. Զոհվածների հարազատների բողոքի ակցիան՝ Քննչական կոմիտեի դիմաց

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների` բռնության ենթարկված ծնողները կրկին քննչական կոմիտեի մոտ ակցիա են անում են։ Այսօր առերեսում է լինելու բռնի ուժ կիրառած ոստիկանների հետ։

«Առերեսումը լինելու է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի հետ»,– լրագրողների հետ զրույցում ասաց ծնողների գործով փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 21-ին, և այդ օրվանից ի վեր առերեսում եղել է միայն 3-4 ոստիկանի հետ։
Դեռ հունվարի 20-ին ծնողները եկել էին ՔԿ և պահանջում էին հանդիպում Արգիշտի Քյարամյանի հետ, սակայն նրանց հայտնեցին, որ դրա համար հատուկ ընթացակարգ պետք է լինի` դիմում է հարկավոր։

Please enter a valid URL