Լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում հունվարի 24-ին տարածվել է առանձնատների նկարներ, որոնք, ըստ պնդումների, պատկանում են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։ Այս մասին գրում է CivilNet-ը:
Ըստ օգտատերերի՝ նկարում ձախ կողմում պատկերված առանձնատունը պատկանում է Սուրեն Պապիկյանին, իսկ աջ հատվածի տունը՝ Արարատ Միրզոյանին։
Հրապարկման տարածումից հետո ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հերքել է Սուրեն Պապիկյանի կապը այդ առանձնատներից որևէ մեկի հետ։
«ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ CivilNetCheck-ը, որոշել է Կադաստրի կոմիտեից ձեռք բերել այդ առանձնատների կադաստրային գործերը՝ ստուգելու դրանց պատկանելությունը։
Նախ լրատվամիջոցը տեղորոշել է երկու առանձնատները։ Սուրեն Պապիկյանին վերագրվող առանձնատունը և կից հողամասը Երևանի Աջափնյակ թաղամասի Նազարբեկյան թաղամաս 57/17 և 57/9 հասցեներում են։
Ըստ լրատվամիջոցի՝ ինչպես տեղեկացել են կադաստրային փաստաթղթերից, այս առանձնատան նախագծման աշխատանքները սկսվել են 2016-ից։ Առանձնատան սեփականատերը, ըստ փաստաթղթերի, ծնունդով Լիբանանից Կանադայի քաղաքացի Վաչե Պետրոսի Մինասյանն է։
Նա այս հասցեներում գտնվող տարածքը ձեռք է բերել 2013-ին։ Դրանց նկատմամբ Մինասյանի սեփականության իրավունքը գրանցվել է 2016-ին։
Լրատվամիջոցը նկատել է՝ կադաստրի տրամադրած փաստաթղթերից պարզ է դառնում, որ այս առանձնատան սեփականատերերի կազմում փոփոխություն չի եղել առնվազն 2016-ից, և այն մինչ օրս պատկանում է Վահե Պետրոսի Մինասյանին։
Արարատ Միրզոյանին վերագրվող առանձնատունն էլ լրատվամիջոցը պարզվել է, որ գտնվում է Կոտայքի մարզի Քասախ համայնքի Մուշ փողոցի թիվ 63-65 հասցեում. «Այս հասցեի կադաստրային փաստաթղթերը փաստում են, որ առանձնատունը պատկանում է Քաջարանի բնակիչ Արամ Աշոտի Մարգարյանին։ Վերջինիս իրավունքն այս հասցեների նկատմամբ գրանցվել է 2018-ի հոկտեմբերին։ Տարածքում կառուցապատման աշխատանքներ սկսվել են դեռ 2015-ին։ Այս առանձնատունը վերջին տարիներին չի հանվել վաճառքի և, ըստ փաստաղթերի, շարունակում է պատկանել Արամ Մարգարյանին»: