Search
Close this search box.

Զորամասի հրդեհից տուժած երկու զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծանր

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասի հրդեհից տուժած և Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող երկու զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծանր։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրուցում տեղեկացրեց կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը։

«Չի բացառվում, որ մինչև շաբաթվա վերջ նրանց վիճակը թույլ տա, և բաժանմունք տեղափոխելու որոշում կայացվի։ Ինչպես վերակենդանացման բաժանմունքում գտնվողների, այնպես էլ հիվանդասենյակ զինծառայողի մոտ կա դրական դինամիկա»,-ասաց Բաբայանը։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետեւանքով զոհվել է 15, վիրավորում՝ ստացել 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3-ը՝ տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։

Please enter a valid URL