Search
Close this search box.

Ելփին գյուղում 39-ամյա տղամարդը հարվածել է դստերը, սպառնացել, որ կսպանի կնոջը

Վայոց Ձորի Ելփին գյուղում երեկ երեկոյան ընտանեկան բռնության դեպք է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

«Հունվարի 24-ին` ժամը 21։15-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է տվել Ելփին գյուղի 36-ամյա մի բնակչուհի և հայտնել, որ ժամը 17։00-ի սահմաններում ընտանեկան հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ամուսինը բռունցքով հարվածներ է հասցրել իրեն, խփել 17-ամյա դստեր դեմքին՝ պատճառելով վնասվածքներ»,– ասված է հաղորդագրությունում:

39-ամյա տղամարդը նաև սպառնացել է, թե կսպանի կնոջը, ապա իր անվամբ հաշվառված որսորդական ողորկափող հրացանից ննջասենյակում մեկ անգամ կրակել է։

Տղամարդը ժամը 22։00-ին ձերբակալվել է։
Բռնության պատճառով կինը փորձել է ինքնասպան լինել. մեղադրվում են ամուսինը և սկեսուրը

Please enter a valid URL