Search
Close this search box.

Ցուցարարները փակել էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ տանող ճանապարհը

Այսօր առավոտյան` ժամը 7.30-ից, մոտ հինգ տասնյակ քաջարանցիներ բողոքի ցույց են կազմակերպել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վարչական շենքի առաջ, գրում է«Առավոտը»-ը։

Ըստ աղբյուրի՝ ցուցարարները նախ փակել էին կոմբինատ տանող ճանապարհը՝ թույլ չտալով, որ աշխատակիցները ավտոմեքենայով մտնեն տարածք, այնուհետեւ ոստիկանության հետ բանակցության արդյունքում ճանապարհը բացվել է։

Բողոքավորները պահանջում են Քաջարանում ապրողներին տալ փոխհատուցում՝ առողջության վերականգնման համար, աշխատանքի ընդունել բանակից զորացրված երիտասարդներին, ինչպես նաեւ 2021թ. աշխատանքից ազատված քաջարանցիներին։

Please enter a valid URL