Search
Close this search box.

Սուրեն Պապիկյանը դատի կտա աղմկահարույց գրառման հեղինակին

Ինչպես արդեն հայտնել էինք` երեկվանից համացանցում տարածվում են շքեղ առանձնատների լուսանկարներ, որն ըստ շրջանառվող լուրերի՝ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին է պատկանում։

Auroranews-ը կապ էր հաստատելՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասել էր. «Համացանցում տարածվող առանձնատների լուսանկարները և պնդումներն այն մասին, թե իբր դրանք պատկանում են պաշտպանության նախարարին, բացարձակ սուտ են և չեն համապատասխանում իրականությանը»:

Irakanum.am-ի տեղեկացմամբ` օգտատիրոջ գրառման վերաբերյալ Սուրեն Պապիկյանը պատրաստվում է դատահան հայց ներկայացնել։ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը լրատվամիջոցի հարցին ի պատասխան ասել է. «Այսօր ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրառում է կատարել այն մասին, թե իբր Սուրեն Պապիկյանին է պատկանում «մի քանի միլիոն դոլար արժողությամբ» առանձնատուն։ Սույն գրառմանը կից ներկայացվել է նաեւ Սուրեն Պապիկյանի հետ որևէ առնչություն չունեցող առանձնատների լուսանկարներ, նախարարի անձը և հանրային գործունեությունը արատավորող տեղեկատվությամբ, ինչն ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը։ Ֆեյսբուքյան օգտատիրոջը և նրա գրառումը զետեղած ԶԼՄ-ներին հորդորում ենք օրենքով սահմանված կարգով հերքել մտացածին տեղեկությունները»։

Միաժամանակ Թորոսյանը նշել է. «Սուրեն Պապիկյանը հիշյալ գրառման կապակցությամբ պատրաստվում է համապատասխան հայց ներկայացնել դատարան»։

Please enter a valid URL