Ժամկետային զինծառայող Գարուշն Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից փրկվածներից մեկն է։ Factor TV-ի հետ զրույցում պատմում է՝ մի կերպ է դուրս եկել այրվող շինությունից։ Ազատ գյուղի տունը զինվորների համար զորանոց էր ծառայում 44-օրյա պատերազմից հետո։
Գարուշին այստեղ էին բերել վեց ամիս առաջ։ Ասում է՝ տունը բաղկացած էր միջանցքից, հյուրասենյակից և ննջարանից։ Պատմում է, որ ծառայակիցները փորձել են կոտրել սենյակի դուռը, բայց չի ստացվել։ Այդ ընթացքում Գարուշը վնասվածքներ է ստացել, ընկել գետին։
Նա հազիվ է փրկվել՝ դուրս գալով պատուհանի ճաղավանդակների արանքից։ Գարուշն արդեն 6-րդ օրն է՝ ստացոնար բուժում է ստանում Այրվածքաբանության ազգային կենտրոնում։