2023թ. Ռուսաստանում հերթական զորակոչն է սպասվում։ Գլխավոր ինտրիգն այն է, թե արդյոք կզորակոչեն նրանց, ովքեր չեն ծառայել։ Պետդուման արդեն քննարկում է այս տարբերակը, տեղեկացրել է Life.ru-ն։
Օրենքը վկայում է, որ զինվորական հավաքներին կարող են ներգրավվել նրանք, ովքեր արդեն բանակում ծառայել են ըստ զինակոչի եւ այժմ պահեստազորում են։ Սակայն վերջերս Ռուսաստանի Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Սոբոլեւը հանդես եկավ հայտարարությամբ, որ 30-ից բարձր տարիքի չծառայած ռուսաստանցիները նույնպես կարող են զորակոչվել՝ զինվորական հաշվառման մասնագիտություն ստանալու համար, իսկ ընթացիկ տարվա հունվարի 12-ին այդ պատգամավորն առաջարկել է կես տարով զորակոչել «բոլոր երիտասարդներին»։ Դումայի պաշտպանության կոմիտեի մյուս անդամները Սոբոլեւի գաղափարներն անվանել են նրա անձնական նախաձեռնությունը, բայց փորձագիտական մակարդակով զինակոչի մոտեցումներում որոշակի փոփոխությունների մասին տեղեկությունը նրանք հաստատել են։ Մասնավորապես, Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահ Անդրեյ Կարտապոլովը տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա գարնանը միանգամայն հնարավոր են այնպիսի փոփոխություններ, որոնց համաձայն՝ փուլ առ փուլ կավելանա բանակային զորակոչի տարիքը՝ 18-ից հասնելով 21-ի, իսկ վերին զորակոչային շեմը 30 տարեկանը կլինի։
Զինվորական հավաքներն իրականացվում են ամեն տարի, ընդ որում՝ դրանց մասնակցելու համար զորակոչվում են ինչպես պահեստում գտնվող քաղաքացիները, այնպես էլ պահեստազորայինները։
Պահեստում գտնվող քաղաքացիները զորակոչվում են ՌԴ Զինված ուժեր, ՌԴ Ռոսգվարդիայի զորքեր, պետական պահպանության եւ Անվտանգության դաշնային ծառայության մարմիններ՝ Ռուսաստանի նախագահի հրամանագրի հիման վրա։ Պահեստի զինվորների եւ սպաների համար զինվորական հավաքները կարող են լինել վարժական եւ ստուգիչ, իսկ դրանց տեւողությունը չի կարող գերազանցել 2 ամիսը։ Բայց պետք է հիշել, որ վարժական հավաքներին չեն կարող կանչել 3 տարին մեկ անգամից ավելի, իսկ ահա պահեստայինների ստուգումների համար կարելի է կանչել անսահմանափակ։ Այն մասին, թե ինչ հավաքի են կանչում, կարելի է իմանալ զինվորական կոմիսարի հրամանից։
Պահեստազորայինների հետ կապված իրավիճակը մի փոքր այլ է։ Առաջին հերթին պետք է հասկանալ, որ այս կատեգորիայի մեջ են մտնում միայն այն պահեստազորայինները, որոնք հատուկ պայմանագիր են կնքել պաշտպանության նախարարության հետ։ Այս մարդիկ աշխատում են քաղաքացիական մասնագիտությամբ, բայց միեւնույն ժամանակ պարտավոր են պարբերաբար հավաքներ անցնել։ Դրա համար պետությունը պահեստազորայինի գործատուին փոխհատուցում է հավաքների ընթացքում միջին վաստակը, իսկ գործատուն այդ գումարը փոխանցում է պահեստազորայինին։
ՌԴ զինված ուժերի պահեստազորում գտնվելն անժամկետ չէ։ Գտնվելու առավելագույն տարիքը կախված է կոչումից եւ կարգից:
Պահեստազորում առաջին կատեգորիան (հիմնական զորահավաքային) ներառում է շարքայիններ եւ սերժանտներ, ինչպես նաեւ մինչեւ 35 տարեկան վառատարներ եւ միչմաններ, կրտսեր սպաներ՝ մինչեւ 50 տարեկան, մայորներ, 3-րդ ռանգի կապիտաններ, փոխգնդապետներ, 2-րդ ռանգի կապիտաններ՝ մինչեւ 55 տարեկան, 1-ին ռանգի գնդապետներ եւ կապիտաններ՝ մինչեւ 60 տարեկան, բարձրաստիճան սպաներ՝ մինչեւ 65 տարեկան:
Երկրորդ կատեգորիան նրանք են, որոնց պետք է կանչել լայնամասշտաբ ռազմական գործողությունների դեպքում։ Երկրորդ կատեգորիան դեռ չի կանչվում հավաքներին, բաղկացած է շարքայիններից եւ սերժանտներից, ինչպես նաեւ մինչեւ 45 տարեկան վառատարներից եւ միչմաններից, մինչեւ 55 տարեկան կրտսեր սպաներից, մայորներից, 3-րդ ռանգի կապիտաններից, փոխգնդապետներից, 2-րդ ռանգի կապիտաններից՝ մինչեւ 60 տարեկան, 1-ին ռանգի գնդապետներից եւ կապիտաններից՝ մինչեւ 65 տարեկան, բարձրաստիճան սպաներից՝ մինչեւ 70 տարեկան:
Երրորդ կատեգորիան (նույնիսկ ավելի տարիքային) գործնականում չի մասնակցում հավաքներին: Սրանք շարքայիններ եւ սերժանտներ են, ինչպես նաեւ մինչեւ 50 տարեկան վառատարներ եւ միչմաններ, կրտսեր սպաներ՝ մինչեւ 60 տարեկան, մայորներ, 3-րդ ռանգի կապիտաններ, փոխգնդապետներ, 2-րդ ռանգի կապիտաններ՝ մինչեւ 65 տարեկան:
Նա, ով պահեստազորում գտնվելու առավելագույն տարիքի է հասել, կամ նա, ով առողջական պատճառներով ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի, պաշտոնանկ է արվում և հանվում զինվորական հաշվառումից: