Hraparak.am-ը գրում է. Երեկվանից համացանցում տարածվում է շքեղ առանձնատան լուսանկար, որն ըստ ֆեյսբուքյան օգտատերերից մեկի՝ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին է պատկանում։
Սակայն ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը Hraparak-ի հետ զրույցում վստահեցրեց, որ դա իրականությանը չի համապատասխանում, տարածվող լուսանկարի դղյակը չի պատկանում Սուրեն Պապիկյանին եւ ոչ էլ նրա ազգականներից մեկին։