Քառօրյա պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս շքեղ առանձնատունն ու գրել․ Սուրեն Պապիկյանի դղյակը: Երկու տարում մարդիկ դղյակների տեր դառան։
Մի հատ Պապիկյանի կացարանը նայեք և Ձեր զինվորի ապրելու տեղը գնացեք նայեք։
Իսկ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը անդրադառնալով տեղեկությանը նշել է. «Համացանցում տարածվող առանձնատների լուսանկարները և պնդումներն այն մասին, թե իբր դրանք պատկանում են պաշտպանության նախարարին, բացարձակ սուտ են և չեն համապատասխանում իրականությանը»: