Search
Close this search box.

«Հրապարակ». Օլիգարխը՝ խորհրդարանում

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ իշխանության սրտի օլիգարխ Նարեկ Նալբանդյանը խորհրդարան էր այցելել։ Մեր լրագրողը գործարարին հանդիպել է ԱԺ մուտքի մոտ, նրան ուղեկցել են մի խումբ թիկնապահներ։ Նրան ԱԺ բերած ամենագնացները կանգնած են եղել երկրորդ գծի վրա՝ խախտելով երթեւեկության կանոնները։ ԱԺ նախագահի գրասենյակից վստահեցրել են, որ նորաթուխ օլիգարխն Ալեն Սիմոնյանի հետ չի հանդիպել։

Հիշեցնենք, որ Նալբանդյանն այն գործարարն է, ով գնեց ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի դղյակը, 5 միլիարդ դրամով ձեռք բերեց Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը, որը պատկանում էր մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանին, որը հետո նվիրեց պետությանը:

Մինչեւ գործարար ոլորտ մտնելը Նարեկ Նալբանդյանը սովորական քննիչ է եղել եւ սերտ կապեր է ունեցել նախորդ իշխանությունների հետ: Այժմ զբաղվում է ալյուրի, ձվի, ձկան կերի արտադրությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL