Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի նախաձեռնությամբ՝ քիչ առաջ հեռախոսազրույց է տեղի ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նա նշել է, որ օրակարգն Ադրբեջանի կողմից շրջափակման պայմաններում Արցախում ստեղծված իրավիճակն է եղել:
«Մանրամասն ներկայացրել եմ հումանիտար աղետի պատճառներն ու հետեւանքները, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ են միջազգային հանրության հստակ գնահատականներն ու գործողությունները: Անն Իդալգոն իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին, հավաստիացրել, որ կբազմապատկեն իրենց կողմից գործադրվող շարունակական ջանքերն իրավիճակը լիցքաթափելու համար»,- գրել է Հարությունյանը: