Search
Close this search box.

Հաստատվել է ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում. մանդատ կունենա 2 տարով

Եվրոպական խորհուրդն այսօր համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին՝ Համընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության (CSDP) շրջանակներում: Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ձևավորմանը և ապահովել ԵՄ կողմից աջակցվող Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին ու նպաստող միջավայր ստեղծելուն։

«Հայաստանում ԵՄ առաքելության ստեղծումը Հարավային Կովկասում ԵՄ ներգրավվածության նոր փուլ է սկսում։ ԵՄ-ն կշարունակի աջակցել դեէսկալացիայի ջանքերին և սերտորեն համագործակցել երկու կողմերի հետ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության վերջնական նպատակին հասնելու համար»,-հայտարարել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

ԵՄ քաղաքացիական առաքելությունը նախնական մանդատ կունենա երկու տարով, և նրա գործառնական շտաբը կլինի Հայաստանում: Քաղաքացիական գործողությունների ղեկավար կլինի Ստեֆանո Տոմատը, ով Քաղաքացիական պլանավորման և վարման կարողությունների կառավարիչ տնօրենն է: Առաջիկայում կնշանակվի տեղում գործողությունները ղեկավարող առաքելության ղեկավար։

Please enter a valid URL