Այսօր Աժ էր այցելել իշխանությա նորաթուխ օլիխգարախ «Գոլդեն փելիս» գերթանկարժեք հյուրանոցի, Հովիկ Աբրահամյանի առանձնատան գնումով հայտնի դարձած Նարեկ Նալբանդյանը։
Նա խորհրդարան էր եկել թիկնապահների ուղեկցությամբ։
NewDay.am-ը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանից հետաքրքրվեց արդյոք Նարեկ Նալբանդյանն Ալեն Սիմոնյանի հետ է հանդիպում խորհրդարանում։
Ծովինար Խաչատրյանն ասաց, որ ոչ, իսկ թե ու՞մ հետ և ինչ օրակարգով է հանդիպում Նարեկ Նալբանդյանը Ծովինար Խաչատրյանը տեղյակ չէ։
Նշենք, որ Նարեկ Նալաբանդյանն իշխանության հովանու ներքո է, գործարարը զբաղվում ալյուրի, ձվի արտադրությամբ, շինանյութերի մեծածախ առևտրով և բեռնափոխադրումներով։ Նա «Գոլդեն փելիս» գերթանկարժեք հյուրանոցը ձեռք էր բերել փակովի տարբերակով։
Իր բիզնեսին փորձում է ծառայեցնել նաև խորհրդարանի աշխատանքը, տնտեսական, ֆինասավարկային հանձանժողովներում իր կապերով ։