Search
Close this search box.

Ադրբեջանը չի հրավիրվել Եվրախորհրդարանի կոմիտեի նիստին. մինչդեռ Հայաստանից հրավիրվել է Արարատ Միրզոյանը

Ադրբեջանը չի հրավիրվել Բրյուսել ՝ մասնակցելու Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նիստին։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Բելգիայում Ադրբեջանի դեսպանը եւ ԵՄ-ում ադրբեջանական առաքելության ղեկավարը։

Հատկանշական է, որ Հայաստանը հրավեր է ստացել ԵԽ-ից։

Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն արդեն Բրյուսելում է, որտեղ ելույթ կունենա Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեի նիստում եւ կներկայացնի Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը:
Հայտնի է նաև, որ այսօրվա նիստում ԵՄ երկրների ԱԳ նախարարները որոշում կկայացնեն Հայաստան մոնիթորինգային առաքելություն ուղարկելու մասին։

Please enter a valid URL