Շատ կարևոր է, որ աշխարհն իմանա, թե ինչ է կատարվում շրջափակված երկրում և այն մասին, որ հազարամյակներ շարունակ իր հայրենիքում ապրող 120 000 մարդ վերջին 35 տարիներին պայքարում է սեփական անկախության համար: Այս մասին BBC-ի Hard Talk ծրագրին տված հարցազրույցում նշել է Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը:
Նրա խոսքով, դեկտեմբերի 12-ից ադրբեջանական «էկոակտիվիստները» փակել են Ճանապարհը և Ադրբեջանի աջակցությամբ հայտարարում են, որ հիմա վերահսկում են ճանապարհը. «Ներկայումս Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների օգնությունից բացի մենք ոչինչ չենք ստանում. այստեղ ունենք 30 000 երեխա, ձմեռ է, էլեկտրաէներգիան սահմանափակ է, հիմնականում գազ չկա։ Առանց Կարմիր Խաչի և ռուս խաղաղապահների օգնության՝ սննդամթերք, դեղորայք և բենզին մուտք չի գործում մեր տարածք:
Նախ և առաջ Կարմիր Խաչը միայն մեկ կամ երկու բեռնատար ունի, նրանք և ռուս խաղապահները դեղորայքի կամ սննդի շատ սահմանափակ քանակություն կարող են բերել։ Հետո, դուք լավ չեք պատկերացնում, թե Արցախի հայերը որքան ուժեղ են։ Մենք հազարավոր տարիներ այստեղ ենք ապրում և շատ վճռական ենք տրամադրված մնալու մեր հայրենիքում։ Ինչպես ասացի, 35 տարի է, ինչ այս կռիվը շարունակվում է, և մենք պաշտպանում ենք մեր տարածքը և հավատում ենք մեր արժեքներին: Չնայած բոլոր դժվարություններին, որոնց մենք բախվում ենք, հավատում եմ, որ ժողովուրդը ամուր կկանգնի և նվիրված կմնա սեփական հայրենիքին»,-հայտարարել է Արցախի պետնախարարը:
Հարցին, թե ինչու ԼՂ-ում գտնվող 2000 ռուս խաղաղապահները չեն բացում ճանապարհը, որպեսզի մատակարարումները տեղ հասնեն, Ռուբեն Վարդանյանը պատասխանել է. «Առաջին հերթին մարդիկ պետք է հասկանան, որ ընդամենը 2000 խաղաղապահ կա, և նրանք ունեն զենք օգտագործելու շատ սահմանափակ մանդատ, և ճանապարհը փակել են ֆորմալ առումով «էկոակտիվիստները», որոնք քաղաքացիական անձինք են։ Առանց պատրանքների, զինվորների քանակը քիչ է, նրանք միայն թեթև զենք ունեն, և կրակելու իրավունք չունեն։ Ահա ինչու, ցանկացած խաղաղապահի դեպքում միշտ շատ դժվար է միջամտել երկու կողմերի միջև, եթե հակամարտությունը շարունակվում է»:
Ինն վերաբերում է դիտարկմանը, որ ՈՒկրաինայում պատերազմի ֆոնին Պուտինը չի ցանկանում ներքաշվելն է ԼՂ-ում հակամարտության մեջ, ինչը Ղարաբաղն ավելի խոցելի է դարձնում, ԱՀ պետնախարարն արձգանքեց. «Նախ ես չգիտեմ, թե ինչ է կատարվում Ռուսաստանի որոշումների կայացման դաշտում, բայց մենք սահմանափակում ունենք 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջան-Հայաստան-Ռուսաստան ստորագրած փաստաթղթով, որով ադրբեջանական կողմից սահմանափակվել էր զինվորների թվաքանակը, այդ պատճառով ես չգիտեմ ինչի մասին եք խոսում, ուղարկել են, չեն ուղարկել, բայց մենք հետևում ենք մեր ստորագրած փաստաթղթին, որն այսօր Ադրբեջանն ամբողջությամբ խախտում է։ Որովհետև նրանք երաշխավորել են բաց ճանապարհ Արցախում ապրող հայերի համար առանց որևէ վերահսկողության, և այժմ դալիովին խախտում են»:
Վարդանյանն անդրադարձավ նաեւ հարցին, թե ինչու, ի տարբերություն Հայաստանի, ԼՂ-ում ավելի քիչ են քննադատում ռուս խաղաղապահներին՝ իրենց պարտականությունները ձախողելու համար. «Գիտեք, ես Ձեզ խորհուրդ եմ տալիս գալ այստեղ և կհասկանաք, թե որքան կարևոր է, երբ շրջապատված եք 10 միլիոնանոց պետությունով, որն ունի մեծ փողեր, շատ զենք, և մենք ունենք ընդամենը 120 000 մարդ՝ 30000 երեխաներով, որոնց պետք է պաշտպանել, և մենք ունենք 2000 ռուս զինվոր: Ես ուզում եմ Ձեզ այս հարցը տալ՝ պատրա՞ստ եք վարկաբեկել այն մարդկանց, ովքեր ձեզ հետ են այս իրավիճակում»,-ասաց նա: