Հակառակորդը վատն է, թշնամին ամեն րոպե կարող է եւ փորձում է ու փորձելու է մեզ վրա հարձակվել, քանի դեռ մենք չեն ուժեղացել ու չենք կարողացել որեւէ ձեւով հակահարված տալ: Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Ես ցավում եմ, որ սեպտեմբերի 13-ի ներխուժման ժամանակ չէիք գալիս ու միահամուռ չէիք գովում մեր պաշտպանության նախարարին, մեր տղաներին, որոնք սեպտեմբերի 13-ի յնպիսի հակահարված տվեցին, որը ռեալ կանգնեցրեց առաջխաղացումը: Եթե այդ օրը լավ հակահարված չլիներ, թշնամին կարող էր անցնել, մտնել Նախիջեւան: Նաեւ բանակի բարեփոխումների շնորհիվ է դա եղել, որոնք շարունակվում են: Դուք մոռանում եք, որ Հայաստանի ԶՈՒ-ն ընդամենը երկու տարի առաջ մեծ պատերազմի մեջ են եղել՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով»: