Search
Close this search box.

Հրդեհից զոհված 15 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացն ավարտվել է

Գեղարքունիքի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհից զոհված 15 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացն ավարտվել է. «Լուրերի» հետ զրույցում Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ սկսվել է դիերը ծնողներին փոխանցելու գործընթացը։

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում որևէ անձ կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի։ Գոռ Աբրահամյանի փոխանցմամբ՝ ակտիվ քննություն է կատարվում, որի շրջանակում շուրջ երկու տասնյակ անձ է հարցաքննվել, բազմաթիվ փաստաթղթեր են առգրավվել։

Please enter a valid URL