Կատարոտ ՀԿ նախագահ Սերգեյ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Լսեցի Պարգև Սրբազանի ելույթ-հորդորը Ամերիկաներից…
Ի՞նչ մեղքս թաքցնեմ.
Տարակուսած եմ, զարմացած ու հիասթափված։
Մեծարգո Պարգև Սրբազան 2020 թ Արցախի համապետական ընտրություններից առաջ ես երկու անգամ հանդիպել եմ Ձեր հետ:
Պատճառը ազգակործան նիկոլի կասկածելի պահվածքն էր…
Քանի որ բոլոր թեկնածուների մեջ միայն գեներալ Վիտալի Բալասանյանն էր բացահայտ դեմ կանգնել ազգակործան պատուհասին, ուստի շատ հանգամանքներից ելնելով խնդրել եմ Ձեզ մեր պետության ու պետականության ծանրագույն վիճակում, պատերազմի փորձության շեմին, Ձեր աջակցությունը հայտնեք Վիտալի Բալասանյանին, նույնը հորդորեք Բակո Սահակյանին ու Ձեր ելույթում նշած բոլոր հերոսներին, գեներալներին։
Արդյունքում Բակո Սահակյանը ու Ձեր նշած բոլոր հերոսները ,գեներալները ( բացի Մանվել Գրիգորյանից) սատարել են նիկոլի անձնական թեկնածու` արայիկին, հիմա եկել նորից տալիս եք այդ նույն անունները, ո՞ր ի՞նչ, արդյո՞ ք կրկին փորձում եք սրբադասե՞լ նրանց:
Ո՞րն է Ձեր նպատակը։
Կներեք Սրբազան բայց Դուք հակասում եք ինքներդ ձեզ, իսկ եթե Դուք 9 տարի առաջ ունեիք կոնկրետ ինֆորմաիա, ինչու՞ ոչ մի միջոցառում չեք ձեռնարել…
Սրբազան Դուք միանշանակ ճիշտ եք ազգը պետք է համախմբվի ու կերտի հաղթանակներ, սակայն կեղծիքի վրա ազգը չի կարող համախմբվել, ուստի դրա համար, տվյալ դեպքում պետք է ճշմարտությունը ասել, որքան էլ այն լինի դառը, դաժան, այլապես արդյունքում կունենանք մի նոր նիկոլ։
Բոլորս շատ լավ գիտենք Ձեր հնարավորությունների շրջանակը և ազդեցությունը, տվյալ պահին, Դուք կարող էիք շրջել պատմության անիվը ինչու՞ չարեցիք ու չարեցիք դա։
Ձեր վերջին կանխումը կլիներ այն, եթե Դուք պետք է Արցախի համապետական ընտրություններից առաջ, որպես բողոքի և սթափության նոտա հրաժարական տայիք ձեր պաշտոնից, գուցե արցախցին սթափվեր, ոչ թե նույն բանը ուշացումով անեիք, պատերազմից հետո, արցախցուն թողնելով միայնակ կանգնած արհավիրքի առաջ։
Տվյալ դեպքում Դուք արդարացում չունեք: Ձեր միակ արդարացումը հիմա կլինի այն, որ Դուք տաք կոնկրետ անուններ, ովքեր Արցախը և Հայաստանը հասցրեցին այս վիճակին, Դուք պարտավոր եք մեզ ասել մեր բոլոր թշնամիների անուն, ազգանունները: Դուք հիմա պարտավոր եք դա անել…
Հա ի դեպ երբևէ տվյալ հերոսներից հարցրել ե՞ք , թե ու՞մ հրահանգով են սատարել արայիկին, իսկ եթե չե՞ք հարցրել, ուրեմն հարցրեք….
Կարող եք Վիտալի Բալասանյանին նույնպես հարցնել, թե ի՞նչ ի նկատի ունեմ, քավ լիցի ոչ մեկին չեմ արդարացնում, նա էլ իր սխալները ունի…
Սրբազան ազգը պետք է համախմբվի, իսկ դրա համար այս ամենին պետք տրվի հստակ գնահատականներ, վերջ տրվի աձնական ամբիցիաներին ու տակից խաղեր տալուն։
Այդքանից հետո միայն, ազգովի միասին կարող ենք ապաշխարհել ու հասնել հաջողությունների։
Հ.Գ. Այս գրառման տակ քոմենթներ կարող են գրել միայն ազնիվ ու նորմալ մտածող մարդիկ, քաղաքական պոռնիկներն ու սրա նրա տակ պառկած ճիվաղները չփորձեն գրառումներ անել։