Սուրբ Գայանե վանքում, հունվարի 22-ին, հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվել է հոգեհանգստյան կարգ։
Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Մայր Աթոռի միաբանությունն ու ներկա հավատացյալներն աղոթք են բարձրացրել առ Աստված՝ ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հոգիների խաղաղության և հանգստության համար։