Սիրիայի Հալեպ քաղաքում առնվազն 10 մարդ Է զոհվել բնակելի շենքի փլուզման հետևանքով, կիրակի հայտնել է Sham FM ռադիոկայանը:
«Նախնական տվյալներով՝ 10 մարդ Է զոհվել, 3-ը՝ վիրավորվել Հալեպի Շեյխ-Մակսուդ շրջանում բնակելի շենքի փլուզման հետևանքով»,- հաղորդում է Sham FM-ի թղթակիցը:
«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ պատահարի վայրում աշխատում են հրշեջները և քաղաքացիական պաշտպանության ուժերը: Ռադիոկայանի տվյալներով ՝ փլատակների տակ կարող է մնալ մոտ 30 մարդ, նրանց փրկելու գործողությունը շարունակվում է: