Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դարձյալ աջակցություն է հայտնել Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախին։
Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ դուրս գալուց հետո հայ թենիսիստը դարձյալ գրություն է թողել տեսախցիկին․ «Շարունակե՛ք հավատալ մինչեւ վերջ։ Պինդ կաց, Արցախ»։
Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան պահանջել է դատապարտել և պատժել Կարեն Խաչանովին: