Hraparak.am-ը գրում է. Մենք գրել էինք, որ Գեղարքունիքի մարզում լարված իրավիճակ է, մի քանի տասնյակ քաղաքացիներ փորձում են մոտենալ ողբերգական հրդեհի վայր, սակայն քաղաքացիների ճանապարհը փակել են ոստիկանները և թույլ չեն տալիս, որ քաղաքացիները առաջ շարժվեն։
Քիչ առաջ Գեղարքունիքի մարզպետի տեղակալն է մոտեցել քաղաքացիներին, որպեսզի Վարդենիս-Սոթք ավտոճանապարհը բացվի։
Ակցիայի մասնակիցներից մեկը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ վաղը՝ առավոտյան, իրենք կկարողանան մոտենալ այն տարածքին, որտեղ տեղի է ունեցել ողբերգական դեպքը։
«Մեկ ժամից ավել է փակել են ու չէին թողնում, եթե վաղն էլ չթողնեն, մենք ճանապարհները կփակենք»,-ասաց քաղաքացիներից մեկը։