Հունվարի 22-ին, ժամը 00։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանյան լճում դի է նկատվում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները լճից դուրս են բերել Գ․ Պ․-ի (ծնված 1994 թ․) դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն