Այսօր`հունվարի 21-ին, Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը ներկա է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հրազդան համայնքում կայացած պարեկային ծառայության Կոտայքի մարզի նորաստեղծ ստորաբաժանման գործունեության մեկնարկին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Ընդհամենը երկու օր առաջ ողբերգական դեպք տեղի ունեցավ Ազատ գյուղում, անմարդաբնակ մի խարխուլ տան մեջ, որը դարձել էր զինվորական կացարան, մեկ գիշերվա մեջ կրակի զոհ դարձավ 15 զինվոր:
Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանի հայրը՝ Սասուն Միքայելյանը, ով ԵԿՄ նախագահն է, անգամ ցավակցությամբ հանդես չեկավ:
Կարևորը, որ Հրազդան քաղաքը այսօր ողողված էր Տոյոտա մակնիշի ավտոմեքենաներով, որոնցով պետք է պարեկային ծառայություն իրականացնի մարզի նորաստեղծ ստորաբաժանումը:
Իսկ արդյո՞ք Սևակ Միքայելյանը վարչապետի հետ կողք կողքի քայլելուց ու նկարվելուց զատ հարցրել է, թե օրեր առաջ զինկոմիսարիատից իր ճանապարհած զինվորները ի՞նչ պայմաններում կծառայեն, լքված տներում, թե բանակին վայել զորամասում:
Հարցրե՞լ է, թե՞ կարևորը Հրազդանում Տոյոտաները շատ լինեն, լուսանկարներն էլ արված լինեն:
Լուսանկարները Հրազդանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից