Search
Close this search box.

Սպան, որ խոսում է բանակի «բարդակի» մասին, գիտակցում ու պատկերացնու՞մ է՝ հենց իր այդ «ճեպազրույցը» «բարդակի» մի դրսեւորում ու օրինակ է

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

Չգիտեմ, սպան, որ խոսում է բանակի «բարդակի» մասին, ինքը գիտակցում ու պատկերացնու՞մ է, որ հենց իր այդ «ճեպազրույցը» «բարդակի» մի դրսեւորում ու օրինակ է:

Նրա խոսքերը շատերն են արժանացրել հավանության, առավելապես այն պատճառով, որ բանակի «բարդակի» պատասխանատու է անվանում բոլորին՝ սկսած վարչապետից, պաշտպանության նախարարից, ԳՇ պետից, ու այդ թվում նաեւ իրեն: Իսկապես համարձակ ու շիտակ գնահատական է, որը իհարկե տարբեր մարդիկ հավանության են արժանացրել տարբեր պատճառներով: Մի զգալի մասն էլ լոկ այն բանի համար, որ սպան թիրախավորում է բարձրագույն ղեկավարությանը:

Եվ այն, որ սպան ողբերգական դեպքի վայրում ճեպազրույց է ունենում լրագրողական խմբի հետ, արդեն իսկ «բարդակի» դրսեւորում է:
Բանակի, ոստիկանության, ԱԱԾ, եւ այդօրինակ համակարգերի եւ լրագրողների շփումը երբեք չի կարող ու չպետք է լինի «ոտքի վրա»:
Մի երեւույթ, որ Հայաստանում տարիներ շարունակ եղել ու շարունակում է լինել համատարած: Դեռեւս 2014-15 թվականներից մի շարք անգամներ գրել եմ այն մասին, որ մեր առաջնագիծը դարձել է լրագրողական «ռեալիթի-շոուների» տաղավար՝ ով ֆոտոապարատը կամ տեսախցիկը վերցնում է, գնում է առաջնագիծ զինվոր ու սպա խոսեցնելու, ու նրանց նվիրվածության ֆոնին սեփական վարկանիշը ձեւավորելու:

Դա բանակ-հասարակություն կապ չէ, դա բանակի «հասարակացում» է: Բանակ-հասարակություն կապը պետք է ունենա պետական մանրակրկիտ մշակված կոնցեպտ, ու շփումը պետք է լինի ըստ դրա, առավել եւս արտակարգ պատահարների դեպքում:
Լրատվամիջոցները, այո՝ պետք է հարցախեղդ անեն բանակի ղեկավարությանը, քաղաքական ղեկավարությանը, քննչական մարմիններին, հասարակությունը պետք է պահանջի հրաժարական ու տա ամենախիստ գնահատական, բայց այդ ամենում չպետք է լինի «ոտքի վրա ճեպազրույց» տվող սպա, չպետք է լինի, ինչի մասին էլ խոսի այդ սպան:

Please enter a valid URL