Search
Close this search box.

Հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողներից մեկը շնչում է արհեստական շնչառական սարքի օգնությամբ

Գեղարքունիքի մարզում` ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողների մոտ այսօր թեթև դրական դինամիկա կա։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը:

«Վերակենդանացման բաժանմունքում գտնվող 2 զինծառայողների մոտ թեթև դրական դինամիկա կա` այտուցները նվազել են։ Տղաներից մեկը շնչում է արհեստական շնչառական սարքի օգնությամբ։ Ամեն դեպքում, նրանց կյանքին դեռ վտանգ է սպառնում, լարվածությունը կա»,- ասել է տիկին Բաբայանը։

Նա հավելել է, որ զինծառայողներից մեկը հիվանդասենյակում է, նրա վիճակը համեմատաբար լավ է։

Please enter a valid URL