Search
Close this search box.

Զոհված Միշա Դումիկյանն այսօր զորացրվելու էր. Hraparak

Hraparak.am-ը գրում է. Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական հրդեհից զոհված Միշա Դումիկյանն այսօր պետք է տուն վերադառնար:

«Հրապարակը» տեղեկացավ, որ նա բանակ էր զորակոչվել 2021-ի հունվարի 21-ին:

Միշան մասնակցել է սեպտեմբերյան մարտերին: Նա ուժային եռամարտով ու կարատեով է զբաղվել, Հայաստանում եւ սեւծովյան երկրներում անցկացվող մրցաշարերում չեմպիոն է ճանաչվել: Սովորում էր ԵՊՀ մշակութաբանության բաժնում։ Ուներ դպրոցական եղբայր եւ մանկահասակ քույր:

Please enter a valid URL