Տելեգրամ ալիքներում լուսանկարներ են տարածվել , որոնք փաստում են, թե որքան անմխիթար վիճակում են գտնվում մարտական հենակետերը։ Ըստ շրջանառվող տեղեկության՝ լուսանկարներն արվել են Սյունիքում։
Auroranews.am-ը կապ հաստատեց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի հետ: Խոսնակը նշեց, որ լուսանկարների հիմաան վրա ՊՆ-ում ուսումնասիրություններ են իրականացվում։
Հետաքրքրվեցինք նաև` այցելել են արդյոք ՊՆ նախարարն ու Գլխավոր շտաբի պետը Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանի տարածք, որտեղ հրդեհ էր բռնկվել: Խոսնակը նշեց. «Նախարարի հանձնարարությամբ բազմաթիվ ՊՆ ներկայացուցիչներ և բարձրաստիճան զինվորականներ այցելել են դեպքի վայր»:
Ճշգրտող հարցին` արդյոք ՊՆ նախարարը գնացել է ողբերգական հրդեհի վայր` ասաց, որ այցը կլուսաբվանվի նախարարության պաշտոնական հաղորդագրությամբ: Այդպես էլ չհստակեցնելով` նախարարը գնացել է, թե ոչ: