Այսօր՝ հունվարի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում․ տեղեկացնում է shamshyan.com-ը։
Ժամը 17։10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Զվարթնոցի վարչական տարածքում բախվել են Էջմիածին-Երևան երթուղին սպասարկող թիվ 203 Gazel-ն ու Mercedes Sprinter-ը։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, և ըստ դեպքի վայրում հավաքվածների, 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը՝ «Վաղարշապատ» ԲԿ, մի մասը՝ Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի տեղակալ Գևորգ Գաբրիելյանի և ՀԿԳ ավագ քննիչներ Վլադիմիր Ավետիսյանի, Մարտիրոս Մանասյանի և Աբրահամ Արտուշյանի գլխավորությամբ։