Search
Close this search box.

«Սա ինքնախոստովանական ակտ է». Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը Factor TV-ին տված հարցազրույցում անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ հունվարի 18-ին հնչեցրած հայտարարությանը, ըստ որի՝ «չնայած մենք դաշնակիցներ ենք, և ՀԱՊԿ-ի առաքելությունը լիովին պատրաստ է, հայկական կողմը նախընտրում է պայմանավորվել, որ այնտեղ երկարատև կտրվածքով ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայվի։ Իհարկե, դա ՀՀ իրավունքն է, բայց պետք չէ մոռանալ, որ խոսքն Ադրբեջանի հետ սահմանի մասին է, և եթե այդ առաքելությունը տեղակայվի առանց Ադրբեջանի համաձայնության, դա կարող է հակառակ արդյունքը տալ»:

«Ես խորապես համոզված եմ, որ թե՛ ՀՀ սահմաններին խժդժությունները, թե՛ Արցախի շրջափակումը, ռուսների հետ ոչ միայն լուռ համաձայնությամբ են իրականացվում, այլև համատեղ մշակած պլաններ են։ Սա ինքնախոստովանական ակտ է, որ արել է Լավրովը»,- ասել է Սարգսյանը։

Նրա համոզմամբ՝ ՀԱՊԿ-ը գալիս, կանգնում է մեր տարածքում, մերոնց հեռացնում է այդ տարածքից, հետո ինքն էլ հեռանում է՝ այդ տարածքը նվիրելով Ադրբեջանին. «Հետևաբար ՌԴ մասով հույսեր կապելը, ՌԴ հետ խնդրի լուծման որևէ երաշխիքներ գտնելը անհեթեթ է»,- պնդել է Սարգսյանը:

Please enter a valid URL