Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում ստացած զինծառայողի վիճակը բավարար է: Այս մասին Armneia Today-ին հայտնեց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը: «Հրազենային վիրավորում ստացած զինծառայողին զինվորական բժիշկները երեկ վիրահատել են, վիրահատությունը բարեհաջող է անցել, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց Թորոսյանը:
Հունվարի 19-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երասխի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում էր ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ե.Շ.-ն։