Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկի ինժեներասակրավորային կացարանում, որում երեկ հրդեհ էր բռնկվել, զինծառայողները տեղակայված էին ժամանակավոր։ Տեղեկությունը Հանրային հեռուստաընկերությանը հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
«Դեռ ամիսներ առաջ ՊՆ-ն ձեռք է բերել իտալական արտադրության մոդուլային զորանոցներ, որոնց առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է։ Այս պահին իրականացվում են տարածքի բարեկարգման, ինժեներական ցանցերի հատկացման աշխատանքներ, որից հետո կմոնտաժվեն», — նշել է ՊՆ խոսնակը։
Արամ Թորոսյանն ասել է, որ զինվորներն այդտեղ էին տեղակայվել մինչև մշտական տեղակայման վայրի կառուցման ավարտը:
Նշենք, որ երեկ քննչական կոմիտեն հայտնել էր, որ ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտը 2021 թվականի մայիսի 13-ից է տեղակայվել Ազատ գյուղի տներից մեկում։