ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Գարեգին Պողոսյանին 2-րդ բանակային կորպուսի հրամանատար նշանակելու մասին։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Գարեգին ՊՈՂՈՍՅԱՆԻՆ նշանակել 2-րդ բանակային կորպուսի հրամանատար»,-ասված է հրամանագրում:
Գարեգին Պողոսյանը ՀՀ ազգային հերոս է։ Այդ կոչումը նրան շնորհվել է 44-օրյա պատերազմի ընթացքում՝ 2020 թվականի հոկտեմբերին։
2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ազատվել էր Գեղարքունիքի մարզում գիշերը տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո։ Գիշերը կացարանում բռնկված հրդեհի հետևանքով 15 ժամկետային զինծառայող է զոհվել։