Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և նրա դուստրերը՝ Անուշ Մինասյանն ու Սաթենիկ Սարգսյանը, հրավիրվել են Հակակոռուպցիոն դատարան՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի շրջանակում։ Դատավոր է նշանակվել Աշխեն Ղարսլյանը։ Գլխավոր դատախազության կողմից երբևէ չի հաղորդվել Սերժ Սարգսյանին ու նրա դուստրերին՝ ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործով ներգրավելու մասին։
Ապօրինի ծագման գույքի բռնագանձման վարույթով անցնում էր նաև Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանն ու նրա կինը։ Նրանք ևս հրավիրվել են հակակոռուպցիոն դատարան։ Այս պահին նիստը մեկնարկած է, սակայն ներկա են միայն երրորդ նախագահի պաշտպանները՝ Ամրամ Մակինյանի գլխավորությամբ։