Այսօր վաղ առավոտից, երբ պարզ դարձավ, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում, որի հետեւանքով եղավ 15 զոհ եւ 3 վիրավոր, հասարակական-քաղաքական շրջանակի շատ ներկայացուցիչներ պահանջեցին նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականը:
Այս պահի դրությամբ ՊՆ-ում ազատումներ կան, սակայն նախարարը դեռ իր պաշտոնին է:
Եվ ահա, ArmLur.am-ի տեղեկություններով, Սուրեն Պապիկյանը հրաժարական չի տալու: Բանն այն է, որ ՔՊ-ի ներսում վստահելի մարդ չեն կարողանում այլեւս գտնել, որ Սուրեն Պապիկյանի տեղը նրան նշանակեն