Այսօր մահացած 15 զինծառայողներից Ռոստոմ Ասրյանը Լոռու մարզի Հոբարձի բնակավայրից է: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Հոբարձի վարչական ղեկավար Կարեն Լալազարյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ Ռոստոմ Ասրյանը տարի, մեկ ամսվա զինծառայող էր, ուներ քույր եւ եղբայր: Ընտանիքն ապրում էր նորմալ պայմաններում:
«Ինչ ասեմ, շատ լավ երիտասարդ էր, ինչքան դրական բնավորության հատկանիշ կա, ինքն ուներ, չգիտեմ…»,-ասաց նա: