ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի գրառումը․ «15 զինծառայող է մահացել զորամասում, հրդեհից… գոնե նման սարսափելի ողբերգությունների կանխումը մեզնից է կախված, բայց անգամ դա չենք կարողանում ճիշտ կառավարել։
Սա թերեւս մեր բանակի պատմության մեջ ոչ մարտական պայմաններում, անփութության հետեւանքով տեղի ունեցած ամենամեծ զոհերով դեպքն է ու, ամենացավալին այն է, որ բոլորովին վստահ չեմ, թե համարժեք պատիժներ կրելու են պատասխանատուները` ամենաբարձրից մինչեւ ամենաստորին։
Խորին ցավակցություններս զոհվածների ընտանիքներին ու հարազատներին, չկա այս ողբերգությանը որեւէ մխիթարություն»:
Հիշեցնենք, որ հրդեհ է բռնկվել ՊՆ N զորամասում. զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը գնահատվում է ծանր։